Հայերեն  Անգլերեն

Շինարարական աշխատանքներ

ՀՀ Շիրակի մարզի Գյումրու նոր բժշկական կենտրոն
ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվել է միավորել Շիրակի մարզային, Սամարիթեր և Գյուլբենկյանի անվան հիվանդանոցների վիրաբուժական և թերապևտիկ բնույթի ծառայությունները` ստեղծելով Գյումրի քաղաքում մեկ մեծահասակների բազմապրոֆիլ հիվանդանոց` 210 մահճակալ հզորությամբ: 2012թ. սեպտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի մասնակցությամբ ՀՀ Շիրակի մարզում շահագործման է հանձնվել Գյումրու նոր բժշկական կենտրոնը:
կարդալ ավելին
ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի բժշկական կենտրոն
Ավարտվել է Գորիսի բժշկական կենտրոնի հիմնանորոգումը և շուրջ 1000 քմ մակերեսով նոր կցակառույցի կառուցումը, ինչպես նաև բուժհաստատության հագեցումը նորագույն բժշկական սարքավորումներով և կահույքով: Գորիսի բժշկական կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2010թ. դեկտեմբերի 23-ին` Հայաստանի Հանրապետության Նախագահի մասնակցությամբ:

կարդալ ավելին


 





Ողջունում ենք Ձեզ ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» պետական հիմնարկի (ԱԾԻԳ ՊՀ)պաշտոնական կայքում:
ԱԾԻԳ-ը հիմնադրվել է 1999 թվականի ՀՀ առողջապահության նախարարի հոկտեմբերի թիվ764 որոշման համաձայն, իսկ պետական հիմնարկի կարգավիճակ է ստացել համաձայն ՀՀ Կառավարության 1999 թվականի դեկտեմբերի թիվ765 որոշման: ԱԾԻԳ-ը աջակցում է ՀՀ Առողջապահության նախարարությանը և պատասխանատու է առողջապահական ծրագրերի ընդհանուր համակարգման, պլանավորման, կառավարման, վերահսկման, ներառյալ գնումների ու ֆինանսական գործառույթների իրականացման համար:
ԱԾԻԳ-ի թիմը որդեգրել է թափանցիկ, հրապարակային գործելաոճ, որի հրամայականով կայքը նորացվել է:
Կայքում ներկայացվող տեղեկատվությունն այժմ մատուցվում է նորովի, այն է՝ հնարավորինս մատչելի և բովանդակային: Այստեղ Դուք կարող եք ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, ծանոթանալ մեր ընթացիկ, ինչպես նաև ավարտված աշխատանքներին: Մասնավորապես, կայքում Դուք հնարավորություն ունեք ստանալ տեղեկություններ անցկացվող մրցույթների, ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների մասին:
Մենք կարևորում ենք հանրության կարծիքը ԱԾԻԳ-ի կողմից մշակվող և իրականացվող ծրագրերում, ինչը բխում է մեր որդեգրած գործելաոճի տրամաբանությունից: Ուրախ կլինենք ստանալ Ձեր առաջարկությունները, դիտողությունները և հարցերը մեր աշխատանքի վերաբերյալ:
Ապավինելով Ձեր ակտիվ այցելություններին՝ հուսով ենք, որ կայքէջը մեր փոխադարձ շփումը կդարձնի ավելի արդյունավետ և մատչելի, որը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում առողջապահական ծրագրերի անշեղ իրականացմանը: